Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Հարցեր Փաշինյան-Ալիև զրույցից հետո. հեղափոխության կապիտալիզացիայի առաջին հանգրվանը

«Ժամանակ». Հարցեր Փաշինյան-Ալիև զրույցից հետո. հեղափոխության կապիտալիզացիայի առաջին հանգրվանը

2194
0

«Դուշանբեում տեղի ունե­ցած Փաշինյան-Ալիև զրույցի «ինֆորմացիոն հովանա­վորի» կարգավիճակը կար­ծես թե իրենց վրա են վերցրել ռուսական լրատվամիջոցնե­րը, որոնք բավականին մեծ ուշադրության են արժանաց­րել զրույցը:

Մի կողմից, իհարկե, սա հաս­կանալի է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՊՀ վեհաժողովում հազիվ թե հնարավոր լինի գտնել լուսաբանելու ենթակա որևէ այլ հետաքրքիր թեմա, և քանի որ Փաշինյանն ու Ալիևը իրենց զրույցով տվել են դրա հնարավորությունը, բնական է, որ ռուսական ԶԼՄ-ներն օգտա­գործում են այն: Մյուս կողմից, սակայն, նկատելի է նաև, որ նրանք կարծես թե պատրաստ­ված լինեին այդ թեման լուսաբա­նելու, այսինքն՝ նրանց համար զրույցը, կարծես թե, միանգա­մայն սպասելի էր և «զինված պատրաստ էին» լուսաբանման համար այնքան, որ ըստ էության, նույնիսկ ունեին վերելակից դուրս գալու Փաշինյանի և Ալիևի բա­ցառիկ կադրերը:

Այսպես, թե այնպես, ռուսա­կան դերն այստեղ ուղղակի, թե անուղղակի ուրվագծում է նաև այն, որ մինչև վեհաժողովը, դրա նախօրեին կամ դրանից նույնիսկ բառացիորեն ժամեր առաջ, երբ առաջնորդները հավաքվում էին Դուշանբեում, Բաքու էր այցելել ՌԴ նախագահ Պուտինը: Սրան զուգահեռ, Մոսկվան, իհարկե, դեմ չի լինի օգտագործել իրադարձություն­ների ժամանակագրությունը թե­կուզ տպավորություն ստեղծելու համար, որ իր լուման ունի զրույց էյ կայացման հարցում և մա­տուցել դա որպես կարգավոր­ման գործընթացում իր բացա­ռիկ դերակատարության վկա­յություն, ավելին, քան կարող են ունենալ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Իսկ այն, որ Ռուսաստանը միշտ էլ բացա­հայտ կամ զուսպ ձգտել է այդ բացառիկությունն ընդգծելուն, գաղտնիք չէ:

Արտաքին այս անտուրաժից դուրս, սակայն, շատ կարևոր է, իհարկե, իրադարձության խոր­քային բնույթն ու հեռանկարը: Ինչ քաղաքական շարունակություն է ենթադրում սահմանին լարվածության նվազման և օպերատիվ կապի հնարավո­րության մասին պայմանավոր­վածությունը: Դա լինելու է ուղ­ղակի յուրօրինակ ֆորմատի հաստատագրո՞ւմ, երբ Երևանն ու Բաքուն, փաստորեն, կսկսեն ավելի քիչ մնալ Մինսկի խմբի համանախագահների խնամքին կամ հույսին և ավելի շատ հարցեր լուծել միմյանց հետ, թե՞ պայմանավորվածու­թյունը ենթադրելու է նաև քա­ղաքական շարունակություն արդեն ֆորմալ բանակցային գործընթացի տեսքով:

Ինչպե՞ս են Ալիև-Փաշինյան զրույցին և բովանդակությանը վերաբերվում մյուս համանախագահները: Առայժմ, կարծես թե, արձագանքները բավականին սուղ են կամ գրեթե չկան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: