Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». ԱԺ ընտրություններից հետո որոշ նախարարներ հրաժեշտ կտան պաշտոններին. Ա. Զեյնալյանին, հավանաբար,...

«Ժամանակ». ԱԺ ընտրություններից հետո որոշ նախարարներ հրաժեշտ կտան պաշտոններին. Ա. Զեյնալյանին, հավանաբար, կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը

987
0

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում: Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակ­ցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտո­նին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախա­րարի պաշտոնում ներկայումս լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 53-րդ հորիզոնականում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վարդանյանը Սահմանադ­րական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ է: Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: