«ԱԺ ընտրություններում ՀՀԿ նախընտրական բուկլետները, քարոզչական պաստառները սև-սպիտակ գույների համադրությամբ են: Սա, թերևս, պատահական չէ, եթե հիշենք, թե ինչպես էր Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը քաղաքական դաշտը բաժանել սպիտակի և սևի՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների:
Ու հիմա սրանով ՀՀԿ-ն կարծես իրեն դիրքավորում է քաղաքական դաշտի գունային նույն այդ բաժանման մեջ, թեև «Իմ քայլը» դաշինքն այս անգամ դեռ քաղաքական ջրբաժաններ չի քաշել, իսկ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վերջերս քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանելը որակեց որպես ֆաշիզմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Երևի թե քաղաքական PR-ի նոր ձև է գտել: Թե դա ինչքանով իրենց կօգնի, կերևա ընտրություններից հետո: Միայն մի բան կարող եմ ասել, ժամկետանց ապրանքը ինչով էլ որ փաթեթավորես, ներսում նույն ժամկետանցն է մնում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: