Գլխավոր Սպորտ Ռոնալդուն ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկին

Ռոնալդուն ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկին

978
0

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել «Ռեալում» իր նախկին խաղընկեր Կազեմիրոյին, հայտնում է Don Balon-ը:

33-ամյա պորտուգալացին իսպանական գրանդից հեռացել է անցած ամառ: Իսկ Կազեմիրոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում է ցանկանում տեսնել «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյին: