Գլխավոր ՇոուԲիզ «Վարպետը խոսեց, իսկ ես լռեցի, լսեցի, կլանեցի, լցվեցի…». Իննա Խոջամիրյան

«Վարպետը խոսեց, իսկ ես լռեցի, լսեցի, կլանեցի, լցվեցի…». Իննա Խոջամիրյան

4470
0

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այդ շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիր 2» հեռուստասերիալում, լուսանկար է հրապարակել ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի հետ։ Դերասանուհին պատմել է արտիստի հետ զրույցի մասին։

«Մինչ մեր համատեղ տեսարանը մի 30 րոպե ազատ ժամանակ ունեինք…Նստել էինք այգում, մեր հերթին էինք սպասում, զրուցում էինք… 30 տարբեր բաներից հասցրինք խոսել՝ պատերազմներից մինչեւ անծայրածիր, անդուր, մարդկային շփում սպանող տեխնիկական ներկա, ավարտուն կյանքից, մարդուց, երեւույթներից, ընկալումներից ու ապրումներից, թշնամուց….

Ավելի ճիշտ Վարպետը խոսեց, իսկ ես լռեցի, լսեցի, կլանեցի, լցվեցի… Այսպիսի ամեն մի 30 րոպե իմ նման «շարքայինին» 30 տարվա թարմ եռանդ է տալիս նորը սովորելու, նորից սովորելու, կոփվելու, իմանալու, ճանաչելու…Վերջում էլ մարդկային միտքն ու շփումը սպանող տեխնիկան անմահացրեց պահը՝ սելֆի արեցինք….Միակը վերջին 3 տարիների մեր 30 րոպե տեւող զրույցների մեջ… Պրն. Հակոբյան ջա՜ն»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Նոր տեսանյութ.