Գլխավոր Լուրեր Մամուլ «Փաստ». Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է դահլիճում «հեռախոսով չխաղալ», որոշ «առանցքային» կերպարների էլ...

«Փաստ». Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է դահլիճում «հեռախոսով չխաղալ», որոշ «առանցքային» կերպարների էլ անձամբ հարցերը ձևակերպված է փոխանցել

747
0

«Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:

Ինչևէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են:

«Փաստի» տեղեկություններով՝ անցած շաբաթ ԱԺ–ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձևաչափը, և Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ և, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»:

Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձևակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նոր տեսանյութ.