Գլխավոր Սպորտ Պաշտոնական. Ունաի Էմերին գլխավորեց Լոնդոնի «Արսենալը»

Պաշտոնական. Ունաի Էմերին գլխավորեց Լոնդոնի «Արսենալը»

1487
0

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին նշանակվել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:

Ավելի վաղ նշվում էր, որ 46-ամյա Էմերին անգլիական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից:

Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

#WelcomeUnai: Ivan Gazidis, Emery and Chapman

Chief executive Ivan Gazidis explains about the legendary Herbert Chapman to Unai Emery at Emirates Stadium.#WelcomeUnai

Опубликовано Arsenal Среда, 23 мая 2018 г.