«Մանվելը հիվանդանոցում պառկած է. Սասուն Միքայելյանը գնալո՞ւ է հանդիպելու ԵԿՄ երկար տարիների ղեկավարին, իր պատերազմական ընկերոջը՝ հարցրինք ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։ «Ես իրեն առողջություն եմ ցանկանում. չեմ ժխտում, որ ինքը մեր պատերազմական ընկերն է…»:
Իսկ որ Ձեզ համեմատում են նրա հետ` բիզնեսի, որդու քաղաքապետ լինելու մասով… «Մի տարի, երկու տարի հետո դուք կտենաք, թե ինչ վիճակում է «Երկրապահը», ինչ վիճակում՝ Հրազդան քաղաքը, էդ վախտ կխոսենք»:
Իսկ Արամ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք։ «Միշտ։ Մենք հարաբերություններ ունենք` շատ բարձր մակարդակով, ես որևէ բարոյական իրավունք չունեմ էդ ընտանիքի հետ որևէ ուրիշ կերպ պահեմ ինձ։ Ես մինչև էս հայտարարել եմ, որ եթե Արամ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, մենք երբեք իրար հետ չենք մրցելու, ես իմ թեկնածությունը երբեք չեմ դնի. առաջինն Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի դնում։ Գիտեմ մե բան՝ Արամը պտի ըլնի ԵԿՄ վարչության անդամ, ու ես ամեն բան պտի անեմ դրա համար»:
Սասուն Միքայելյանը կարծես ընդդիմադի՞ր է «Իմ քայլ»-ում։ «Սասուն Միքայելյանը միակ մարդն է «Իմ քայլ»-ում, որ ընդդիմադիր չէ»: Իսկ ինչո՞ւ ֆրակցիայի նիստերին չեք մասնակցում։ «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. լուրջ հարց ըլնի, իհարկե, կմասնակցեմ, էլ մի՛ թուլ տեղս բռնի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: