«Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները և դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանքի:
Միևնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները ևս միանալու են, և թվաքանակն էլ կգումարվի:
Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, և մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: