Գլխավոր Լուրեր Միջազգային Հնդկաստանի հետ պատերազմն սպառնում Է «փոխադարձ ոչնչացմամբ». Պակիստանի ԱԳՆ

Հնդկաստանի հետ պատերազմն սպառնում Է «փոխադարձ ոչնչացմամբ». Պակիստանի ԱԳՆ

903
0

Պակիստանը հուսով Է, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լիամասշտաբ ռազմական հակամարտությունից. հակառակ դեպքում այդ պատերազմը կհանգեցնի «երկուստեք ինքնաոչնչացման»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին: «Ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա:

Դա կդառնար «երկուստեք ինքնաոչնչացում»: Պակիստանը երբեք չի ձգտում լարվածության սրացման, երբեք չի ձգտում թշնամական դիրք բռնել»,-ասել Է Կուրեշին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հիշեցրել Է, որ դեռ նոր ստանձնելով Իսլամական Հանրապետության վարչապետի պաշտոնը, Իմրան Խանը Հնդկաստանին հայտարարեց, որ, «եթե նա մի քայլ անի դեպի խաղաղություն, մենք կանենք երկուսը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նոր տեսանյութ.