Գլխավոր Լուրեր Միջազգային Շրի Լանկայի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն...

Շրի Լանկայի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն ոստիկանությանը չի տեղեկացրել. Daily Mail (լուսանկարներ)

1410
0

Tert.am-ը գրում է․

Շրի Լանկայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում այն պնդման վերաբերյալ, որ երկրի հետախուզությունը տասը օր առաջ իմացել է Սուրբ Զատկի օրն արյունալի պայթյուննելի շարքի ծրագրման մասին, սակայն տեղեկությունը չի փոխանցել ոստիկանությանը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ եկեղեցիներում և հյուրանոցներում որոտացած 9 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Ահաբեկիչների թիրախում են եղել Սուրբ Հարության տոնը նշող քրիստոնյաները:

Ինչ վերաբերում է հետախուզության տեղեկացված լինելու պնդմանը, ապա նշվում է, որ երկու նախարար համապատասխան հայտարարություններով է հանդես եկել Twitter-ում:

Հեռահաղորդակցության հարցերով նախարար Հարին Ֆերնանդոն գրել է. «Հետախուզության ծառայության որոշ աշխատակիցներ տեղյակ են եղել սրա մասին: Այնուհանդերձ՝ նրանք հապաղել են գործել: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել հասկանալու համար՝ ինչու են նրանք անտեսել դա»:

Դրան կից նա հրապարակել է ապրիլի 11-ին թվագրվող փաստաթղթերի լուսանկարներ, որոնցում ներկայացված է ծրագրված հարձակումների պլանը:

Ազգային ինտեգրման հարցերով նախարար Մանո Գանեշանը հավելել է, որ իր ղեկավարած նախարարության անվտանգության ուժերը նախապես տեղեկացված են եղել մահապարտների կողմից քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների հավանականության մասին:

Հայտնի է, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորներն ավելի քան 500-ն են:

USA Today-ի փոխանցմամբ՝ ահաբեկչություններն իրականացվել են Շրի Լանկայում գործող National Thowfeek Jamaath գրոհայինների խմբի կողմից: Բոլոր պայթյուններն իրականացրել են Շրի Լանկայի քաղաքացի հանդիսացող մահապարտներ, սակայն իշխանությունները չեն բացառում նաև օտարերկրյա կապերի առկայությունը:

Շարունակությունը՝ աղբյուր կայքում:

Նոր տեսանյութ.