Գլխավոր Իրավական Վարորդները հետ են ուզում տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին

Վարորդները հետ են ուզում տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին

4340
0

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե տուգանքների համաներման մասին իրենց որոշումից հետո եղել են նաեւ դժգոհություններ։

«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետեւանքները»,- ասաց Օսիպյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։

«Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետեւ մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով՝ պետք է կայացվի այս հարցով հավասարակշիռ որոշում:

Նոր տեսանյութ.