VNews.am-ը գրում է.
«Արսենալի» ավագ Լորան Կոսիելնին սուր քննադատության է ենթարկել ՈւԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու համար: Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա թիմի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք, քանի որ նրա ընտանիքը ու ակումբը մտավախություններ ունեն ֆուտբոլիստի անվտանգության վերաբերյալ:
«Ես այդքան էլ ուրախ չեմ: Նախ և առաջ այն պատճառով, որ մենք ստիպված ենք մեր ֆուտբոլիստներից մեկին թողնել այստեղ, միայն այն պատճառով, որ նա չի կարող խաղալ եզրափակիչում: Կարծում եմ, որ ՈւԵՖԱ-ն պետք է տեղեկացված լինի այն խնդիրներից, որոնց կարող է բախվել այդ երկրում:
Երբ մի երկիր խնդիր ունի մյուսի հետ, նրանք չպետք է եզրափակիչի անցկացումը վստահեն դրան: Մեզ համար շատ դժվար է, քանի որ Միկին մեզ հետ չի լինելու: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,-ասել է պաշտպանը BBC Radio 5 Live-ի հետ զրույցում: