Բրիտանացի հանդիսատեսը էկրանների առաջ մնացել է բաց բերանով՝ Britains Got Talent շոուի երկրորդ կիսաեզրափակչում Վարդանյան եղբայրների ելույթից հետո: Հենց այսպես է նկարագրում հայ դյուցազների ելույթը Metro ամսագիրը:
«Մենք վատ ենք զգում, երբ դիտում ենք այդ ելույթը», – մեկնաբանվում է հոդվածում:
Պարբերականը հայ ակրոբատների համարը անվանել է բրիտանական հեռուստահաղորդումներում ամենավտանգավոր ելույթներից մեկը: Կիսաեզրափակչում Վարդանյանները կատարել են խելահեղ հնարք՝ անհանգստացնելով ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաև հանդիսատեսին, որոնք բառացիորեն լաց են եղել վախից:
Հայ եղբայրները Twitter-ում ձեռք են բերել բազմահազար երկրպագուներ, որոնք թողել են հիացական բազմաթիվ մեկնաբանություններ:
Երկրպագուներից մեկը գրել է․ «Տպավորիչ է, ուժեղ և արտիստիկ #BGT #BritainsGotTalent.»:
Իսկ մյուսն էլ գրել է․ «Սա այն է, որ արժանի է կոչվել ՏԱՂԱՆԴ»:
https://youtu.be/HhvORpyvGWg