Գլխավոր Լուրեր Միջազգային Քնեսեթի խոսնակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է օրակարգից

Քնեսեթի խոսնակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է օրակարգից

2554
0

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունն իսրայելական Քնեսեթում չի կայանա. հարցը խորհրդարանի այս շաբաթվա օրակարգում չի ներառվել, հաղորդում է JPost-ը:

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը հարցը հանել է օրակարգից: Էդելշթեյնը բազմիցս է հայտարարել Հայոց ցեղասխանության ճանաչմանն աջակցության մասին, այդ թվում՝ անցյալ շաբաթ: Ակնկալվում էր, որ այդ հարցով քննարկումներն ու քվեարկությունը տեղի կունենան մայիսի 29-ին:

Ցեղասպանության ճանաչման առաջարկով հանդես էր եկել Թամարա Զանդբերգը: Նա Էդելշթեյնին մեղադրել է քաղաքականությունը բարոյականությունից վեր դասելու համար:

«Այդ քննարկումների անցկացումը՝ ճանաչման (Հայոց ցեղասպանության – խմբ.) պատմական քվեարկությամբ, ճիշտ կլիներ: Ոմանք քաղաքականությունը վեր են դասում ճիշտ արարքից»,- նշել է նա՝ հավելելով, որ «Քնեսեթը պետք է անի այն, ինչ խոստացել էր. դա պատմական արդարության հարց է»:

Նոր տեսանյութ.