Գլխավոր Լուրեր Մամուլ Որքանո՞վ էր օրինական հեղափոխության օրերին ուսանողների առաջ դռներ փակելը. Արամ Սիմոնյանը պատասխանում...

Որքանո՞վ էր օրինական հեղափոխության օրերին ուսանողների առաջ դռներ փակելը. Արամ Սիմոնյանը պատասխանում է ուսանողների հարցերին (տեսանյութ)

3101
0

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ուսանողների հանդիպումը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի պրոռեկտորների հետ:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են նաև որոշ դասախոսներ, ովքեր ևս դժգոհ են բուհի կառավարումից:

Արամ Սիմոնյանը նշեց, որ պատրաստ են պատասխանել ուսանողներին մտահոգող հարցերին:

Ուսանողներից մեկը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցրեց, թե որքանո՞վ էր օրինական, հեղափոխության օրերին ուսանողների առաջ դռները փակելը:

Ըստ նրա՝ ապրիլի 18-ին կարմիր բերետավորները ուսանողներին համալսարանական տարածքից բերման էին ենթարկում, որտեղ կանգնած էր պրոռեկտորների մեկը: «Արդյոք օրինակա՞ն էր»,-հարցրեց նա:

Արամ Սիմոնյանը նշեց, թե իրենք միշտ ասել, հայտարարել են, որ այն կարծիքի են, որ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել ԵՊՀ տարածք, առանց դրա համար իրավունքն ունենալու:

Ինչ վերաբերում է բուհի դռները փակվելուն, ապա հաստատեց, այո՛ եղել են, բայց դրանք արվել են անվտանգության պահպանման համար: «Մի րոպե պատկերացրեք բուհի ղեկավարության վիճակը, երբ օրական 20-25 հազար մարդ մուտք է գործում բուհ, այն դեպքում, երբ ուսանողների և դասախոսների անվտանգության ապահովումը ոչ բարձր մակարդակի վրա է: Այո,  մենք վախենում էինք, այսօր էլ վախենում ենք, որ կարող էր որևէ անհավասարակշիռ մարդ, որ կապ չունի ոչ շարժման հետ, ոչ էլ համալսարանի, փորձի ինչ-որ վտանգավոր միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև ահաբեկչական ակտ կատարի»,-ասաց նա և նշեց, որ նման դեպքերում կարելի է դուռ փակել, քանի որ անվտանգության խնդիրներն իրենց համար առաջնային են: «Իսկ ընդհանրապես, համալսարանի ոչ մի դուռ փակ չի լինում»,-ասաց նա:

https://youtu.be/q4hQlWse534

ԹԵՐԹ․ամ