Գլխավոր Լուրեր Պատահարներ Մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

Մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

1847
0

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

SHAMSHYAN.com–ը հայտնում է, որ ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ համայնքի տներից մեկում երեխայի դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, որը ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը: Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել:

Այսօր Ա. Կարապետյանը 7-ամյա աղջնակի հետ եկել է Հարթագյուղ եւ որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: