Armsport-ը գրում է.
Վրացական մի քանի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ երկրի առաջնության հանդիպումներին դուրս են եկել հատուկ շապիկներով, որոնց վրա տպագրված են եղել հակառուսական կարգախոսներ:
Քութայիսի «Տորպեդոյի» ֆուտբոլիստները հայտնվել են սև շապիկներով, որոնց վրա գրվել է, թե Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը։
Նույն դեպքը գրանցվել է նաև Թբիլիսիում, որտեղ «Լոկոմոտիվն» ընդունել էր «Ռուսթավիին»։ Թիմերի խաղացողները սպիտակ շապիկներով հանդիպում են անցկացրել, որոնց վրա նույնպես տպագրված են եղել հակառուսական գրություններ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները բարդացել են Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններից հետո։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...