Գլխավոր Լուրեր Միջազգային Սիրիան մոտենում Է պատերազմի ավարտին. Ասադ

Սիրիան մոտենում Է պատերազմի ավարտին. Ասադ

1632
0

Սիրիայի իշխանությունները ահաբեկչներին կվտանգազերծեին մեկ տարում, եթե նրանք օգնություն չստանային դրսից: Այդ մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Յուրաքանչյուր հաջող հարձակում, հաղթանակ, յուրաքանչյուր ազատագրված շրջան մեզ մոտեցնում Է հակամարտության ավարտին: Ես միշտ Էլ ասել եմ, որ, եթե չլիներ արտաքին միջամտությունը, մեզ դրա համար մեկ տարուց ավելի չԷր պահանջվի»,- ընդգծել Է Ասադը:

Նախագահն ասել Է, որ առայժ «դժվար Է նշել» պատերազմի ավարտման ստույգ ժամկետը: «Սակայն մենք մոտենում ենք դրան, դա ակներեւ Է»,- հավելել Է նա:

Ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, վերջին երկու ամսվա ընթացքում սիրիական բանակն իր հսկողության տակ Է վերադարձրել Հոմսի նահանգի հյուսիսի եւ Համայի նահանգի հարավի բնակավայրերը, ինդպես նաեւ Դամասկոսի արվարձանները:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում ավելի քան 220 հազար մարդ Է զոհվել: