Գլխավոր Պաշտոնական ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

1030
0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: