Գլխավոր Իրավական Երևանում թաղային հեղինակության սպանութան գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է

Երևանում թաղային հեղինակության սպանութան գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է

1286
0

Շենգավիթում երեկ՝ օգոստոսի 25–ին հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտ ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանն է: Այս մասին հայտնում է News.am-ը:

Իրավապահները առգրավել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված պարկուճներ։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։

Հնչած կրակոցների հետեւանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել Սահակ Վարդանյանը: