Գլխավոր Լուրեր Միջազգային ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

1445
0

ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 2-ին բալիստիկ հրթիռ Է արձակել, որը թռիչքի ընթացքում հասել Է 900 կմ առավելագույն բարձրության եւ կարող Էր բաժանվել երկու մասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:

«Հյուսիսային Կորեան հրթիռ Է արձակել արեւելյան ուղղությամբ: Արձակումն իրականացվել Է սուր անկյան տակ: Հրթիռը հասել Է մոտավորապես 900 կմ առավելագույն բարձրության: Մենք գտնում ենք, որ այն կարող Էր բաժանվել երկու մասի, եւ դրանցից մեկն ընկել Է մեր բացառիկ տնտեսական գոտու տարածքում՝ Սիմանե պրեֆեկտուրայի ափից 350 կմ հեռավորության վրա»,- ասել Է նա:
Դրա հետ մեկտեղ նախարարը չի հաստատել եւ չի հերքել Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն կարող Էր հրթիռի արձակումն իրականացնվել սուզանավից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: