armsport.am-ը գրում է․
Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) այսօր՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը հանդիպել էր ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին։
Մենամարտի ժամանակ Աբրահամյանը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց չթողնելով նրան այն ժամանակ, երբ մրցավարներն են մոտեցել։
Հարկ է նշել, որ Ռուսաստան մեկնելուց առաջ թուրք մարզիկը սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։ Այս մասին տեղեկացնում է Marzik/Armenian Sport յութուբյան ալիքը։
Ի դեպ այս գրառումից հետո Աբրահամյանը պատասխանել էր Աքդումանին։
Իսկ Մենամարտի տեսանյութը դիտեք ստորև։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...