Գլխավոր Լուրեր Միջազգային Իրանն ազատ է արձակել լրտեսության մեջ մեղադրվող ռուս լրագրողուհուն

Իրանն ազատ է արձակել լրտեսության մեջ մեղադրվող ռուս լրագրողուհուն

847
0

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Յուլյա Յուզիկին, ով ձերբակալվել էր Թեհրանում հոկտեմբերի սկզբին։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում ռուսական դեսպանատունը։ Ըստ հաղորդման, այսօր՝ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան, Յուզիկը «Аэрофлот»-ի ինքնաթիռով Իրանից մեկնել է Մոսկվա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Յուզիկը ձերբակալվել էր Թեհրանում։ Նախապես հաղորդվում էր, որ տեղի իշխանությունները կասկածում են լրագրողուհուն իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Կրեմլից հայտարարել էին, որ ՌԴ քաղաքացու ձերբակալումը Իրանում ընդունելի չէ իր համար եւ ահա Թեհրանում ռուսական դեսպանատան եւ ՌԴ ԱԳ նախարարության ջանքերով նրան ազատ են արձակել։