Գլխավոր Իրավական Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը

1287
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքի գործով որոշումը՝ բողոքի անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Եթե այսօր դատարանը որոշեր բավարարել Իոաննիսյանի բողոքը, ապա ՀՔԾ-ն պետք է անմիջապես քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով և պետք է քննություն իրականացներ:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի:

Դրանից հետո Ազգային անվտանգության ծառայությունից քաղաքացի Գարեգին Միսկարյանին ԱԱԾ բլանկով ծանուցում էին ուղարկել՝ պահանջելով, որ հերքի իր գրառման մեջ եղած տեղեկությունները: Դանիել Իոաննիսյանը սրանում քաղաքացուն լռեցնելու և միտում էր տեսել: