Գլխավոր Լուրեր Պատահարներ Երեւանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Երեւանում տղամարդը կտրել է իր պարանոցը

951
0

Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 30 տարեկան մի տղամարդ, որի պարանոցը կտրված է եղել, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 16–ին։ Պարանոցի վնասվածքի պատճառով տղամարդը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել կյանքը։

Հիվանդանոց եկած ոստիկանության ծառայողներին չի հաջողվել զրուցել նրա հետ, քանի որ տղամարդն ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։

Աղբյուրի տեղեկություններով` տղամարդն ինքն է իր պարանոցը կտրել, ամենայն հավանականությամբ` դանակով։ Այդ քայլին դիմելը կյանքին վերջ տալու նպատակ է հետապնդել, թե մեկ այլ բան, կպարզեն իրավապահները։