Գլխավոր Լուրեր ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը

ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը

0
773

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 19-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Կոնգրեսի վերին պալատում` Սենատում մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 19: Այսօր միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը: Սենատում համանման բանաձևն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբեր ամսվա ընթացքում: