Գլխավոր Լուրեր Շոգը կնահանջի․ Եղանակը առաջիկա օրերին․ սեպտեմբերի 25-30

Շոգը կնահանջի․ Եղանակը առաջիկա օրերին․ սեպտեմբերի 25-30

86
0
Օդի օրական միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։
Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում՝ 2-4 աստիճանով։
Օդի օրական միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

Երևանում

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում

Սեպտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և կեսօրից հետո, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում 2-4 աստիճանով։
Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով։