Գլխավոր Սպորտ ԵԱ. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

ԵԱ. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

1333
0

Բաթումիում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ:

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 2.5 : 1.5 հաշվով: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլտաջ Սաֆարլիին:

Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականն այժմ 11 միավորով բաժանում է 4-6 տեղերը: