Գլխավոր Լուրեր Ճանապարհային ոստիկանը տուգանել է բարձրաստիճան պաշտոնյայի. Վարչապետը հանձնարարել է խրախուսել նրան

Ճանապարհային ոստիկանը տուգանել է բարձրաստիճան պաշտոնյայի. Վարչապետը հանձնարարել է խրախուսել նրան

0
1335

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր գրառում է կատարել «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ տեղեկացնելով, որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է երթեւեկության կանոնները խախտած բարձրաստիճան պաշտոնյայի և տուգանել նրան: Իսկ վարչապետը հանձնարարել է խրախուսել ճանապարհային ոստիկանին:

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: