ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից:
Այս փաստաթղթից տեղեկանում ենք, որ հայոց սուպերնախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ից համալսարանում չի աշխատում: Վերոնշյալ պարոնը բազմիցս հայտարարել է, որ համալսարանի իր աշխատանքից երբեք չի հրաժարվելու եւ ուրեմն, եթե հավատանք պարոնին, ապա նա հեռացվել է համալսարանից: