Գլխավոր ՇոուԲիզ «Պետք չէ անձնական կյանքի մասին տեղյակ պահել բոլորին․ ովքեր գիտեն՝ բավական է,...

«Պետք չէ անձնական կյանքի մասին տեղյակ պահել բոլորին․ ովքեր գիտեն՝ բավական է, ովքեր չգիտեն՝ ընթացքում կիմանան»․ Զիրոյանը՝ անձնականը չհանրայնացնելու և հումորն ու դրաման համատեղելու դժվարության մասին

2256
0

Tert.am Life-ը գրում է․

Զիրոյանը ներկայումս նկարահանվում է  «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկուսով» հեռուստասերիալում։ Ավելի վաղ դերասանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր կերպարի ու նախագծում նկարահանվելու մասին։  Հեռուստադրամային զուգահեռ նա շարունակում է ներկայանալ նաև հումորային ձևաչափով՝ Women’s Club նախագծում։

Այս շրջանում բավականին քննարկվեց նաև Զիրոյանի անձնական կյանքը, քանի որ օգտատերերը դերասանին և հեռուստասերիալում նրա խաղընկերուհուն՝ Իննա Խոջամիրյանին սիրավեպ էին վերագրում։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է անձնականը չհանրայնացնելու և ներկայումս դրաման ու հումորը համատեղելու մասին։

Զիրոյանն ասաց՝ դրամատիկ հեռուստասերիալներից անցումը դեպի հումորային ձևաչափ իրեն հեշտությամբ է տրվել և ինքն այս առումով հարմարվելու խնդիր չի ունեցել։

«Մասնագիտությանս հետ կապված ինտեգրվելու խնդիր երբեք չեմ ունենում, այդ թվում,  Womens Club-ում․ աշխատում եմ շատ պրոֆեսիոնալ մարդկանց՝  իրենց գործից գիտակ դերասանների ու դերասանուհիների հետ, լավ սցենարիստների ու լավ պրոդյուսերի հետ։ Ժամանակին տղաների հետ ուրախների և հնարամիտների ակումբում ենք եղել՝ տարբեր թիմերում, բայց իրար շատ լավ գիտեինք, իսկ դերասանուհիներին հեռակա եմ ճանաչել։ Ներկայումս բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ընկերացել ենք։ Բացի ուրախների և հնարամիտների ակումբը, ես նաև «32 ատամ» ակումբում եմ եղել»,- նշեց դերասանը։

Վերջինս խոստովանեց՝ իրեն հոգեհարազատ է հումորային ձևաչափն ու հումորն առհասարակ, սակայն որպես դերասան կարևորում է պրոֆեսիոնալիզմը՝ բոլոր  ձևաչափերում․ «Անկեղծ կլինեմ՝ ինձ շատ հոգեհարազատ է հումորը, բայց որպես դերասան, ես փորձում եմ նաև այլ կողմերով ներկայանալ հանդիսատեսին ու հեռուստադիտողներին։ Ես հումորիստ չեմ՝ ես դերասան եմ։ Սակայն եթե համեմատության մեջ դնենք, ապա առավել ինձ դուր է գալիս կատակերգության ժանրն ու հումորը։  Դրամայում էլ ես ինձ կարող եմ շատ լավ զգալ, եթե ունենում եմ լավ խաղընկերներ»։

Դերասանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք չունի անհնագստություն, որ հեռուստադիտողն իրեն ժանրերից մեկում չի հավատա։ Զիրոյանն ասաց՝ անհանգստություն կա, սակայն ամեն ինչ անում է հնարավորինս լավ հանդես գալու համար։

«Այս ժամանակահատվածում ինձ համար մի փոքր բարդ է։ Դժվար է, երբ հեռուստադիտողը քեզ հումորի ժանրում է տեսնում ու միևնույն ժամանակ նաև դու փորձում ես դրամատիկ կերպար խաղալ։ Ես փորձում եմ ուժերիցս վեր անել  հնարավորինս, որ հեռուստադիտողներն ինձ երկու կերպարով ու երկու նախագծի շրջանակում էլ հավատան։ Women’s Club-ում ինձ նայեն որպես Զիրոյան, ով բեմից հումոր է անում, իսկ «Երկուսով» հեռուստասերիալում ինձ իմ կերպարով ընկալեն։ Մի փոքր մտահոգություն կա, որ կասեն ինչ-որ տեղ չի ստացվում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, բայց ես կփորձեմ և փորձում եմ։  Որպես դերասան ուզում եմ, որ հեռուստադիտողն ինձ ճիշտ հասկանա»,- ասաց Զիրոյանն ու հավելեց՝ իր մասնագիտության մեջ ինքը կարևորում է բազմաժանր լինելը։

Մինչև «Երկուսով» հեռուստասերիալը, դերասանի մոտ հեռուստատեսային միակ զբաղվածությունը Women’s Club նախագծում էր։ Ըստ դերասանի՝ ինքն ունեցել է  հեռուստասերիալում նկարահանվելու ցանկություն, սակայն չեն եղել առաջարկներ։

«Մինչև «Երկուսով» նախագիծը հեռուստասերիալներում նկարահանվելու դադարս պայմանավորված է եղել առաջարկների  բացակայությամբ։ Women’s Club-ից առաջարկը ստացա, սկսեցի նկարահանվել այնտեղ և հեռուստատեսային զբաղվածությունս միայն այդ նախագծում էր։ Իրականում չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, որ առաջարկներ չեմ ստացել։ Ինչ վերաբերում է առաջարկների քանակին, ապա այս առումով ես շատ շնորհակալ մարդ եմ և ինչ էլ ստացել եմ՝դրա համար եմ երախտապարտ ու ավել չեմ պահանջում։ Կան առաջարներ՝ նկարահանվում եմ, չկան՝ ոչ։ Նկարահանվում եմ մի տեղ՝ ապրում եմ դրա աշխատավարձով, նկարահանվում եմ երկու տեղ՝ ապրում եմ դրանով։ Ես իմ տեղն ունեմ Կամերային թատրոնում, ինչն ինձ համար տուն է»,- նշեց դերասանը։

Անդադառնալով եկամտաբերությանն ու սերիալին որպես բիզնես նայելուն՝ Զիրոյանն ասաց․ «Սերիալն ինձ համար բիզնես չի կարող լինել։ Ես փորձում եմ կերպարիս շնորհիվ մարդկանց ինչ-որ հաղորդագրություն հասցնել, իսկ  այդ պարագայում ես չեմ կարող դրան նայել որպես բիզնես։ Դերասանները սերիալների միջոցով գումար են աշխատում, դա մեր աշխատանքն է, բայց երբ օրինակ քո խաղով մարդուց էմոցիա ես ստաում, հուզում ես, ապա դա բիզնես չի կարող լինել։  Բիզնես կլիներ, եթե չլինեին էմոցիաները։ Սա իմ տեսակետն է։  Սերիալը դերասանի համար ժամանակավոր եկամտի աղբյուր է»:

Նյությն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ: