Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Նիգերիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2018. Նիգերիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

2528
0

Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Գերնոտ Ռորը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում անցկացնելիք աշխարհի առաջնության համար:

Դարպասապահներ. Իկեչուկվու Էզենվա («Էնյիմբա»), Ֆրենսիս Ուզոհո («Դեպորտիվո», Իսպանիա), Դանիել Ակպեյի («Չիպա Յունայթեդ», ՀԱՀ):

Պաշտպաններ. Աբդուլահի Շեհու, Ուիլյամ Տրոստ-Էկոնգ (երկուսն էլ՝ «Բուրսասպոր», Թուրքիա), Թայրոն Էբեյի («Դեն Հաագ», Հոլանդիա), Էլդերսոն Էչիեջիլե («Սերկլ Բրյուգե», Բելգիա), Բրայան Իդովու («Ամկար», Ռուսաստան), Չիոձի Ավազյեմ («Նանտ», Ֆրանսիա), Լեոն Յուալոգուն («Մայնց», Գերմանիա), Քենետ Օմերոու («Կասիմփաշա», Թուրքիա):

Կիսապաշտպաններ. Ջոն Օբի Միկել («Տյանցզին Տեդա», Չինաստան), Օջենի Օնազի («Տրաբզոնսպոր», Թուրքիա), Ուիլֆրիդ Նդիդի («Լեսթեր», Անգլիա), Օգենեկարո Էտեբո («Լաս Պալմաս», Իսպանիա), Ջոն Օգու («Հապոել Բեեր Շեւա», Իսրայել), Ջոել Օբի («Տորինո», Իտալիա):

Հարձակվողներ. Ահմեդ Մուսա, Կելեչի Իհենաչո (երկուսն էլ՝ «Լեսթեր», Անգլիա), Վիկտոր Մոզես («Չելսի», Անգլիա), Օդիոն Իգալո («Չանչուն Յատայ», Չինաստան), Ալեքս Իվոբի («Արսենալ», Անգլիա), Սիմեոն Նվանկվո («Կրոտոնե», Իտալիա):

D խմբում Նիգերիայի մրցակիցները կլինեն Արգենտինան, Իսլանդիան ու Խորվաթիան: