ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում է: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջում է քաղաքում` ծանոթանալով այնտեղ իրականացվող ծրագրերին:
Վարչապետն այցելեց Վայքի ռոբոտաշինության նորաբաց ուսումնական կենտրոն, որտեղ սովորում է շուրջ 10 աշակերտ: Ուսուցիչը տեղեկացրեց, որ կենտրոնի ուսման ամսական վարձն 8000 դրամ է, որը տեղի աշակերտների համար բավականին բարձր է: Վարչապետն ասաց, որ 20 աշակերտ 6 ամսվա ուսման ամբողջ ծախսը կհովանավորի Կառավարությունը, բայց աշակերտները պետք է լինեն բանիմաց և ընդունվեն քննություններից հետո:Վարչապետն այնուհետև այցելեց Վայքի մանկապարտեզ, ծանոթացավ պայմաններին:
Այսօր՝ ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը եղել էր Գորիսում, որտեղ ևս ծանոթացել էր իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին։