Գլխավոր ՇոուԲիզ Women’s Club-ի աղջիկների մասնակցությամբ զվարճալի երեկույթն Արենայի տարեդարձի առթիվ

Women’s Club-ի աղջիկների մասնակցությամբ զվարճալի երեկույթն Արենայի տարեդարձի առթիվ

2440
0

Tert.am Life-ը գրում է․

Արենա Զեյնալյանն օրերս նշել է ծննդյան 26-ամյակը։ Ավելի վաղ Tert.am Life-ը Արենայի հետ զրուցել է օրվա խորհրդի և տարիքի հանդեպ նրա վերաբերմունքի մասին։ Տարեդարձի օրը մոդելի համար աշխատանքային է ստացվել և դրա պատճառով Արենան որոշել է բուն երեկույթը կազմակերպել ավելի ուշ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Տարեդարձիս օրը նկարահանումներ ունեինք և նաև աղջիկներին հարմար չէր։ Ես որոշեցի, որ մի քիչ ուշ կնշեմ և Women’s Club-ից բոլոր աղջիկները կկարողնան ներկա գտնվել»։

Արենան տարեդարձի երեկույթը կազմակերպել է Երևանի ժամանցի վայրերից մեկում, որտեղ ներկա էին ինչպես Արենայի ընկերուհին և Թեհրանից ժամանած մայրիկը, այնպես էլ կանանց ակումբի բոլոր աղջիկները։

Արենան իր տորթն ու աքսեսուարները, ինչպես նաև look-ը ընտրել էր վարդագույնի տարբեր երանգներով։ Չնայած Women’s Club-ի գործընկերուհիներն Արենային առաջինն էին շնորհավորել, ամեն դեպքում, այստեղ ևս նրանք ուրախացրին հոբելյարին։

Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին և ֆիքսել ամենազվարճալի ու հետաքրքիր դրվագները։

Հիշեցնենք՝ Արենան մեզ հայտնել էր, որ հաջողակ տարի է ունեցել և սպասում է, որ 26-ն էլ իրեն կուրախացնի այնքան, որքան 25-ը։

«Սիրենք, թե չսիրենք միևնույնն է մեծանում ենք։ Իսկ առհասարակ ինքս շատ դրական եմ տրամադրված, որովհետև ևս մեկ տարի ապրել եմ, ստեղծագործել եմ, ինձ համար շատ հաջողակ բաներ են եղել։ Շատ ուրախ եմ և հուսով եմ, որ այս տարին ևս կլինի այնպիսին, ինչպիսին նախորդն էր։ Ինչ ունեմ ես դրա համար շատ շնորհակալ եմ։  Իմ կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում այնքան անակնկալներ են եղել։ Այնպես չէ, որ ես երբևէ երազել եմ դառնալ դերասանուհի, հանդես գալ բեմում, սակայն այդ ամենը եղել է, և ես ուրախ եմ դրա համար։ Ես կոնկրետ ինչ-որ բաների հետ կապված չեմ երազում, այլ ընդհանրական մտածում եմ, որ ամեն ինչ լավ լինի։  Կյանքին չեմ թելադրում, որ սա եմ ուզում, այս մի բանն եմ ուզում։ Նպատակներ, իհարկե, ունեմ, սակայն երազանքներիս դեպքում մի փոքր այլ է,- նշել էր Արենան։

Ամբողջական նյութը կարդացեք աղբյուր կայքում: