Գլխավոր Լուրեր Արտակարգ դեպք Երևանում․ տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք անվայել արտահայտություններով վիրավորել են հավատացյալներին

Արտակարգ դեպք Երևանում․ տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք անվայել արտահայտություններով վիրավորել են հավատացյալներին

0
984

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Ա․-ն և Հովհաննես Թ․-ն մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների՝ նմանատիպ արարքներ կատարել են նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: