Ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Իր որոշումը Գրահամը կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, ինչի մասին ավելի ուշ հայտնել է Սենատի նիստի ժամանակ:
«Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը»,- հայտարարել է սենատորը: Կոնգրեսի վերին պալատի օրենսդրության համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է կասեցնել օրենսդրական նախաձեռնությունը:
Մեկնաբանելով այս լուրը՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր սենատորը»,- գրել է ամերիկագետը: