Գլխավոր Քաղաքական Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը․ Սերգեյ Շոյգու

Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը․ Սերգեյ Շոյգու

93564
0

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի ՊՆ նախարարներ Վաղարշակ Հարությունյանի ու Սերգեյ Շոյգուի աշխատանքային հանդիպումը:

Կողմերը քննարկել են ընթացիկ սուր խնդիրները:

Ռուս պաշտոնյան, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նա նշել է, որ քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությանը, բոլոր սուր հարցերին, որոնք ծագել են այս ընթացքում:

Հարությունյանն իր հերթին ասել է, որ քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են համագործակցությանը, որն ընթանում է շատ հաջող:

Հանդիպման մեկնարկին Շոյգուն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ում: