Գլխավոր Քաղաքական Ես առաջարկում եմ Սոթք-Խոզնավար սահմանային գծում տեղակայել միջազգային դիտորդներ. Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝...

Ես առաջարկում եմ Սոթք-Խոզնավար սահմանային գծում տեղակայել միջազգային դիտորդներ. Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանը (տեսանյութ)

131216
0

Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհդի նիստին հանդես եկավ առաջարկով, որն ուղղված էր միջազգային հանրությանն ու Ադրբեջանին:

Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը, առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»:

https://youtu.be/8ukVIw8BKfI