Գլխավոր ՇոուԲիզ Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակը 2 օրում ավելի քան 1 մլն դիտում է...

Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակը 2 օրում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)

1801
0

Շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակը, որը նկարահանվել է Хочу тибя любицца երգի հիման վրա, երկու օրում ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել YouTube տեսահոսթինգում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, հոլովակը, որը Գալուստյանը ներկայացրել է «Սուպեր Ժորիկ» կեղծանվան ներքո, նվիրվում է Սոչիին, ուրախ ընկերներին և շքեղ կնոջը:

Գալուստյանը նաև անվանում է հնարել իր կատարման ոճի համար՝ Electro Կովկաս, որի մասին պատմել է Comedy Club-ի և ՈւՀԱ-ի իր գործընկեր Գարիկ Մարտիրոսյանը:

Տեսահոլովակի թողարկումից հետո օգտատերերից շատերը սկսել են շոումենին համեմատել կատակերգու դերասան Ալեքսանդր Ռևայի հետ, որը նույնպես բոլորովին վերջերս է սկսել երգել: