Գլխավոր Քաղաքական ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառմանն առնչվող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառմանն առնչվող օրինագիծը

0
1649

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ի նիստում օրենքի նախագիծն ընդունվեց 80 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:

Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»: