Գլխավոր Իրավական Որոշ պաշտոնյաներ կարող են ներգրավվել որպես մեղադրյալներ. ԱԱԾ տնօրենը դեռ անուններ չի...

Որոշ պաշտոնյաներ կարող են ներգրավվել որպես մեղադրյալներ. ԱԱԾ տնօրենը դեռ անուններ չի տալիս

3867
0

NEWS.am-ը գրում է․

Մենք հակված չենք սկսել ձերբակալություններ եւ մարդկանց նստացնել. մենք ավելի շատ հակված ենք պետությունից այս կամ այն ճանապարհով գողացված գումարները վերադարձնել պետական բյուջե: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու «Երեւան սիթի»-ի հետ կապված բացահայտումներին չհետեւեցին ձերբակալություններ:

«Ասում են՝ այսինչ գործի հետեւում կանգնած է այսինչ մարդը, բայց իրավական առումով ապացուցել այդ ամենը բավականին բարդ է եւ գրեթե անհնար: Իսկ այն մարդիկ, որոնց անունով գրանցված է այդ ամենը, իրենց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ՝ արդարացի չէ: Հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է: Դա մենք կամայական չենք անում: Ես չեմ որոշում, որ չենք նստացնելու, ուղղակի քրեական հոդվածը (քրեական օրենսգրքի 205 հոդված) նախատեսում է, որ եթե վերականգնում են բյուջեի միջոցները, քրեական պատասխանատվությունից ազատվում են»:

Նա հավաստիացրեց, որ այդ գործով այն նախկին ու ներկա պաշտոնյաներից կլինեն հրավիրվածներ Քննչական վարչություն. «Եթե չեն կարողանա հստակ պատասխաններ տալ իրենց գործողությունների մասին, նրանք կներգրավվեն գործում որպես արդեն մեղադրյալներ: Խոսքը նախկին եւ ներկա պաշտոնյաների մասին է»:

Հարցին, թե հնարավո՞ր է հարցաքննվի նաեւ ՊԵԿ նախկին նախագահ վարդան Հարությունյանը, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ՊԵԿ նախկին ղեկավարներ ասելը չի նշանակում, որ Վարդան Հարությունյանն է»:

Նա ընդգծեց, որ չի կարող այս պահին ասել, թե կոնկրետ ՊԵԿ-ի որ պաշտոնյաների մասին է խոսքը. «Իհարկե գիտեմ՝ ովքեր են, բայց դա հիմա չեմ հայտարարելու, քննություն է ընթանում: Ողջ մանրամասները չեմ կարող ասել: Մենք բաց ենք եւ թափանցիկ, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք: եթե դրանից հետո կտեսնեք, որ թերացել ենք, կամ գործել ենք օրենքից դուրս, այդ ժամանակ մեղադրանքներ ուղղեք»:

NEWS.am

Նոր տեսանյութ.