Twiplomacy միջազգային կայքը, որը հետազոտում է գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների սոցիալական կայքերի օգտագործումը, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը «Ֆեյսբուքում»։
«Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» հոդվածով նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է աշխարհի մասշտաբով։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ Կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ «Ֆեյսբուքի» միջոցով ուղիղ եթեր անելով հենց իր մեքենայի միջից կամ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է իր հետևորդների կողմից, և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,- ասվում է հոդվածում։