Գլխավոր ՇոուԲիզ «Որևէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը». Նազենի Հովհաննիսյան

«Որևէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը». Նազենի Հովհաննիսյան

3727
0

Դերսանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առանց շպարի է։ Մեկնաբանություններում Նազենին նշել է, որ տարիքի հետ սկսել է սիրել դեմքն, ինչպես այն կա՝ իր թերություններով ու անհարթություններով։

«Հայերը եղել են բաց աչքերով, ընդգծված այտոսկրերով ու լայնաճակատ: Իմ երկու կողմն էլ, թե մայրիկիս եւ թե հայրիկիս, եղել են ազնվականներ: Որեւէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. եթե ներսից մի բան չկա, դրսից դժվար «ստանան»… Այսօր առանց դիմահարդարման` մարդուն դժվար են ընկալում, բայց հետաքրքիր է, որ ես`տարիքի հետ սկսել եմ սիրել դեմքս` ինչպես որ կա, իր թերություններով ու անհարթություններով հանդերձ, ու ինձ հիացնում են այն աղջիկները, որոնք իրենց բնականությամբ են հարաբերվում «արտաքին» աշխարհի հետ:

Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու… բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո: Ստեղծեք նոր տրենդեր, առանց վախենալու, միեւնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու…»,- լուսանկարը մակագրել է նա։

Նոր տեսանյութ.