Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանի թիվ 156 դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգ էր տվել 12- ամյա...

Երևանի թիվ 156 դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգ էր տվել 12- ամյա աշակերտը

0
1153

Երևանի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրելու մասին կեղծ ահազանգը կատարել էր նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 22-ին դպրոց էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։

Նախապատրաստվում են նյութեր: