Գլխավոր Քաղաքական «Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ…». Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության...

«Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ…». Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

1520
0

Չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Գիտնականին սուրճն էլ է՞ շատ…

Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի: Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է… Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում…

Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ…

Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:

Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:

Պարզ չի՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=157994985421931&id=100036342911070