Գլխավոր ՇոուԲիզ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվելու

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվելու

1738
0

Tert.am-ը գրում է․

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվի։ Այս մասին հեռուստաաստղն ասել է The Cut պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

«Չգիտեմ, միգուցե պատճառն ամուսնունս խոսքերն են, որը խոստովանել է, որ երբեմն անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով։ Ես միշտ հետևում եմ նրա խորհուրդներին և հասկանում եմ, թե նա ինչ է զգում։ Նա միշտ աջակցում է ինձ, օգնում դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ և անել այն, ինչ ցանկանում եմ։ Այնպիսի զգացում է՝ կարծես իմ մեջ ինչ-որ բան է արթնացել»,- ասել է Քիմը։

Չորս երեխաների մայր Քիմը խոստովանել է, որ երեխաների ներկայությամբ մուտք չի գործում իր ինստագրամյան էջ, քանի որ այնտեղ այնտեղ հաճախ «բաց» լուսանկարներ են լինում։

Քիմը նաև նշել է, որի իր մերկ լուսանկարները կարող են վնասել իր աշխատանքին՝ կապված ամերիկյան արդարադատության համակարգի բարեփոխման հետ։