Ռուսաստանում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան միջադեպիվերաբերյալ Tert.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, ըստ տեղեկության՝ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։ Նշենք, որ պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։
Ըստ Tert.am–ի տեղեկությունների՝ նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով` պայթյունի զոհ է դարձել նաև Աշոտ Կարապետյանի մորեղբայրը։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...