Գլխավոր Լուրեր Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց․կառավարությունը նախ «հերքում» պատրաստեց իր կայքում, ապա հեռացրեց...

Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց․կառավարությունը նախ «հերքում» պատրաստեց իր կայքում, ապա հեռացրեց նյութը․ Արմեն Աշոտյան

0
1120

Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց․ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից իր երեկվա հայտարարության հերքմանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ, ի պատասխան LEGATUM հետազոտական կենտրոնի տվյալների մասին Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» գրառմանը, հրապարակել էի փաստեր իր կողմից կեղծ եւ սխալ տեղեկություններ տարածելու մասին։

Երեկ կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը ափալ-թափալ իմ պնդումների «հերքում» պատրաստեց իր կայքում, այն տարածեց նաեւ իր Տելեգրամ ալիքում։

Այս պատմության մեջ սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե infocheck.am կայքից, թե ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։

Բայց կայքի որոնման բաժնից հղումը չեն հեռացրել, ինչպես նաեւ պահպանվել է զլմներին ուղարկված համապատասխան մամլո հաղորդագրությունը, որոնց սքրինշոտերը կցում եմ։

Ի մի բերելով այս ողջ պատմությունը, կարող եմ արձանագրել, որ ես ճիշտ էի. Նիկոլը սխալվեց»։