Գլխավոր ՇոուԲիզ «Կանանց ակումբում ինձ շատ լավ եմ զգում»․ Բոնին՝ Women’s Club-ին միանալու և...

«Կանանց ակումբում ինձ շատ լավ եմ զգում»․ Բոնին՝ Women’s Club-ին միանալու և նոր աշխատանքի մասին

2383
0

Tert.am Life-ը գրում է․

Դերասան, հումորիստ Վահե Բեգլարյանը՝ Բոնին, միացել է Women’s Club-ի դերասանական կազմին։ Տարիների դադարից հետո նրա առաջին բեմական ելույթը հեռուստադիտողներն արդեն հասցրել են գնահատել: Tert.am Life-ի հետ զրույցում Վահեն ասաց, որ, որպես սցենարիստ, նախագծին միացել է երկրորդ եթերաշրջանի սկզբից, իսկ բեմ բարձրացել է ավեի ուշ։

«Սկզբում միայն սցենարական թիմում էի, սակայն ծրագրել էինք, որ երկրորդ եթերաշրջանի մեկնարկից մի քանի եթեր հետո ելույթներ եմ ունենալու։ «Սթենդ ափ» ձևաչափով ներկայանալու ծրագիր առայժմ չունեմ, հանդես եմ գալիս որպես դերասան։ Նոր բանով ներկայանալու ծրագիր առայժմ չունեմ, սակայն գուցե ապագայում հումորային ձևաչափով ինչ-որ նոր բաներ լինեն»,-ասաց դերասանը։

Բոնին նշեց, որ վաղուց է հետևում նախագծի, թիմին միանալու ցանկությունը մեծ է եղել․ «Նախագիծն ընկերներս էին անում, իհարկե, հետևում էի, երբ առաջարկը եղավ, սիրով ընդունեցի։ Վաղուց բեմական ելույթ չէի ունեցել, վերջինը «Վիտամին» ակումբի ժամանակ էր։ «Սթենդ ափ» ձևաչափով ներկայացել եմ, սակայն ոչ եթերային տարբերակով և բավականին քիչ»։

Բեմական ելույթների դադարն իր ազդեցությունն ունեցել է, ելույթից առաջ Բոնին հուզվել ու անհանգստացել է․ «Երբ առաջին անգամ դուրս եկա Women’s Club-ի բեմ, հուզված էի, անհանգիստ, չէի պատկերացնում, թե հանդիսատեսն ինչպես կընդունի ինձ։ Վերջին տարիներին միայն սիթքոմերում ու հումորային սքեթչերում եմ նկարահանվել, հետաքրքիր էր կրկին բեմին լինելը, հանդիսատեսի հետ  շփումը շատ հաճելի էր, կարոտել էի։ Արձագանքն ինձ շատ ուրախացրեց»։

Դերասանը նշեց, որ իրեն լավ են ընդունել, չնայած սա թիմն իր համար  նոր չէ: «Կանանց ակումբում ինձ շատ լավ եմ զգում, իհարկե, շատ լավ ընդունեցին ինձ։ Ինչ վերաբերում է հեռուստադիտողներին, փորձել եմ հնարավորինս հետևել մեկնաբանություններին, դրանք դրական են, չնայած չեն կարող չլինել նաև բացասական մեկնաբանություններ»,-ասաց դերասանը։

Բոնին այս նախագծում ներկայանում է ոճափոխված: «Արտաքինի տեսանկյունից ծերացել եմ, -կատակեց նա ՝ հավելելով,- փորձում եմ մի փոքր այլ կերպ ներկայանալ»։

Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում: